Գանձակից Ադրբեջանի տանկային դիվիզիայի հետ քաշման 4 հնարավոր պատճառները
Գլխավոր » Լրահոս » Գանձակից Ադրբեջանի տանկային դիվիզիայի հետ քաշման 4 հնարավոր պատճառները

Գանձակից Ադրբեջանի տանկային դիվիզիայի հետ քաշման 4 հնարավոր պատճառները

Լրագրող, հեռուստահաղորդավար եւ քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է Գանձակից Ադրբեջանի տանկային դիվիզիայի հետ քաշմանն ու դրա հնարավոր պատճառներին.

«Ադրբեջանն իր տանկային դիվիզիան հետ է քաշել Գանձակից։ Սա նշանակում է՝

1- Հայաստանի ու թուրքիայի ԱԳ նախարարները, Ռուսաստանի համաձայնությամբ, մոտ են սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման քայլին,

2- զորքի շարժը եղել է ինքնագլուխ, արկածախնդրություն, առանց անկարայի ու Մոսկվայի հետ համաձայնեցնելու, ինչն էլ առաջացրել է խաղաղապահի իմիջ ունեցող երկրի զայրույթը,

3- բաքուն օգտվում է առիթից՝ Արցախի ու Հայաստանի վրա հոգեբանական հավելյալ ճնշումներ գործադրելու, այդպես էլ ամբողջովին չբացահայտված «5 կետերի» շուրջ զիջումներ կորզելու, հստակեցումներ մտցնելու,

4-բայրամովի և հաջիևի հայտարարությունները, թե Նախիջևանն ու ադրբեջանը Սյունիքի փոխարեն Իրանի տարածքով կկապվեն, հերթական փուչիկն էր, որի նպատակը՝ Հայաստանի ու ադրբեջանի քույր իշխանությունների միջև գաղտնի բանակցություններն ստվերելն է։

Ի դեպ, ԱԺ-ում, այո՛, այս պահին ադրբեջանի պատվիրակի հետ բանակցություն է ընթանում տխրահռչակ պայմանների փաստաթղթի շուրջ»։

1