Փաստաթուղթն ուղարկվել է Հայաստան. Ադրբեջանը 5 կետանոց պայման է դնում Հայաստանի առաջ
Գլխավոր » Լրահոս » Փաստաթուղթն ուղարկվել է Հայաստան. Ադրբեջանը 5 կետանոց պայման է դնում Հայաստանի առաջ

Փաստաթուղթն ուղարկվել է Հայաստան. Ադրբեջանը 5 կետանոց պայման է դնում Հայաստանի առաջ

Մինչ ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակը հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պատրաստակամության մասին, երբ ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի ականանետեր է արձակում Արցախի գյուղերի վրա, երբ թշնամին սպառնում է արցախցիներին իրենց հայրենի գյուղից դուրս հանել, խոչընդոտում է Արցախ մտնող գազատարի վերանորոգումը, երբ Արցախի Խորհրդարանն ահազանգում է հումանիտար աղետի մասին, Մարդու իրավունքների պաշտպանը, Արցախի արտգործնախարարությունը բարձրաձայնում են ադրբեջանական կողմի հայատյացության, նացիզմի և ահաբեկչության դրսևորման մասին, Ադրբեջանը հայտարարում է 5 պայմանի մասին: 

«Մեկ էջանոց փաստաթուղթն ուղարկվել է Հայաստան, և սպասում ենք պատասխանի: Մեր տեսակետները թվարկված են այդ հինգ կետում»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:  

Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար: Մեկ էջանոց փաստաթղթում հիմնական սկզբունքներն են առաջարկված: Պետք է ասեմ, որ այդ փաստաթղթում արձանագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերություններից են բխում, այնտեղ արտառոց մեկնաբանություններ չկան: Հայկական կողմը պետք է անհապաղ զեկուցի այս առաջարկի վերաբերյալ իր մոտեցումները»,֊ Անադոլու գործակալությունը փոխանցում է Բայրամովի խոսքերը: 

Նշելով, որ այդ առաջարկների թվում է նաև երկու երկրների սահմանների որոշման հարցը՝ Բայրամովը հայտարարում է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է լուծել այդ հարցերը, սակայն Հայաստանը միշտ նախապայմաններ է առաջ քաշել։

Ընդգծելով, որ գործընթացն սկսելու նախադրյալներն անընդունելի են՝ Բայրամովն ասել է.«Պետք է ստեղծվի երկկողմ համագործակցության խումբ, և այդ խումբը սկսի իր աշխատանքը»։ 

Բայրամովը հայտնել է նաև, որ մոտ մեկ տարի առաջ Հայաստանին իրենց արած առաջարկը մնացել է անպատասխան. «Շուտով կտեսնենք, թե որքան անկեղծ է հայկական կողմը՝ այս երկրորդ առաջարկի պատասխանից ելնելով»,- ասել է ադրբեջանցի արտգործնախարարը։ 

Հավելենք, որ ադրբեջանական կողմը չի հրապարակել այդ փասատթութղը: Հայաստանի իշխանույթունը ևս լուռ է:  

yerkirmedia.am

1