Թշնամին գնդակոծել է Արցախի Խնուշինակ գյուղը

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան:
Ավելի վաղ նախարությունը հայտնել էր, որ երեկ` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։