Ադրբեջանի հավակնությունները բավարարելու դեպքում էլ տարածաշրջանում խաղաղություն չի լինի

Ադրբեջանի կողմից իրականացվում է համակարգային գրոհ Արցախի նկատմամբ, որը ստանում է տարբեր բնույթներ՝ զենքի կիրառում, հոգեբանական ճնշում, տնտեսական քայլեր: Ամենավտնագավորն այն է, որ ՀՀ իշխանության կողմից որևէ արձագանք չկա․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները և դուք կունենաք խաղաղություն: Բայց նույնիսկ Ադրբեջանի հավակնությունները բավարարելու պայմաններում այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու»,- ասաց նա:
yerkir.am