Ադրբեջանական կողմը Խրամորթի ուղղությամբ կրակել է 60 մմ տրամաչափի ականանետով

Մարտի 8֊ինժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը
60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական գյուղի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն են տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։