Ադրբեջանը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ է կատարում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7֊ին` ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնում ենք, որ Ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։