Ադրբեջանցիների կոչերը. այս անգամ՝ Նորշենում
Այսօր՝ մարտի 4֊ին, ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։
Ինչպես Նորշեն համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց «Ապառաժ»-ին , Նորշենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։
Դեպքից հետո ռուս խաղաապահները իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։
Այդ ամենից հետո ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մեքենան մոտեցրել են դիրքերին և հնչեցրել հայտնի ձայնագրությունը, որը լսվել է Նորշեն և Աշան համայնքներում։
«Ապառաժ»-ի տվյալներով՝ նշված համայքներում խուճապային տրամադրություններ չեն նկատվել։