ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է ՀՀ Ոտիկանության գործողությունները ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է ՀՀ Ոտիկանության գործողությունները ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ

ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է ՀՀ Ոտիկանության գործողությունները ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ

ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է ՀՀ Ոտիկանության գործողությունները ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ. այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: Հայտարարության մեջ նշված է.

«Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ ՀՀ Ոստիկանության կողմից անօրինաբար, բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ ակցիա իրականացնելիս:

ՀՀ Ոստիկանության կողմից մեր ընկերների նկատմամբ անհամաչափ ուժի կրառումը, որի հետևանքով եղել են մարմնական վնասվածքներ, ինչպես նաև նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի հանգամանքը չպետք է մնա առանց գնահատականների։

ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է ՀՀ Ոտիկանության գործողությունները ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ, ովքեր իրենց բողքի ձայնն էին բարձրացրել մեր հարազատներին սպանած ու խոշտանգած, մեր երկիրը խլած, մեր մշակույթը բնաջնջող և մեր պետականությանը սպառնացող թշնամու դեմ»։

1