ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն իրենց քայլով հաստատում են՝ միջանցքին դեմ չեն. Վարուժան Գեղամյան
Գլխավոր » Լրահոս » ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն իրենց քայլով հաստատում են՝ միջանցքին դեմ չեն. Վարուժան Գեղամյան

ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներն իրենց քայլով հաստատում են՝ միջանցքին դեմ չեն. Վարուժան Գեղամյան

Քանի որ շատերը տեղյակ չեն, թե ինչ է «Շուշիի հռչակագիրը», անդրադառնամ դրա որոշ կետերին։ Ներկայացնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Քանի որ շատերը տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում «Շուշիի հռչակագիրը», անդրադառնամ դրա որոշ կետերին։

«Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի բերդաքաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Այն իրավաբանորեն ամրագրում էր երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցության նոր մակարդակը՝ արձանագրելով Թուրքիայի իրավական ներխուժումը Հարավային Կովկաս։ Այս հռչակագիրը կարևորագույն ուղենիշային փաստաթուղթ է մեր թշնամիների համար, որը, սակայն, գրեթե անտեսված մնաց Հայաստանում՝ պայմանավորված նախընտրական ամենաթեժ շրջանով (Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն էին)։ Հռչակագրում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք ոչ միայն իրենց բնույթով բացահայտ հակահայկական են, այլև պարունակում են ըստ էության սպառնալիք Հայաստանի և Արցախի պետականություններին և տարածքային ամբողջականությանը։ Անդրադառնամ հռչակագրի կետերից մեկին, որտեղ ասվում է. «կողմերը հայտնում են, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցքի) բացումը և որպես նշված միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցումը կարևոր նպաստ են բերելու երկու երկրների միջև կապի և հաղորդակցային հարաբերությունների ընդլայնման համար»։

Այս կետը սահմանում է չարաբաստիկ Զանգեզուրի միջանցքի իրավական հիմնավորումը (ընդ որում՝ սա դեռևս միակ նմանատիպ փաստաթուղթն է), որը դատապարտող բանաձևին ՀՀ Աժ-ում այսօր ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։ Ըստ էության՝ ՀՀ դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները իրենց քայլով հաստատում են, որ ա) կա միջանցք, բ) միջանցքը քաղաքական է, ոչ տնտեսական, որովհետև ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական կապի ամրապնդմանը, գ) իրենք միջանցքին դեմ չեն։Կ- կոլաբորացիոնիզմ։

Այլ կետերի մասին շուտով…»:

1