Կայացել է artsakhmonuments.com կայքի շնորհանդեսը

Այսօր Ստեփանակերտի Պոլ Էլյուարի կենտրոնում կայացել է https://www.artsakhmonuments.com/wp/?lang=hy շատ սպասված կայքի շնորհանդեսը։ Այն գալիս է տեղեկատվական պատերազմում համալրելու մեր զինանոցը, դառնալու մեր պատմամշակութային ժառանգության պաշտպաններից մեկը ու հնարավորության սահմաններում աշխարհին ներկայացնելու Արցախը, նրա մշակութային հարստությունը և իհարկե այդ մշակույթը կերտողներին ու կրողներին։




