Ամենաձանձրալին պատգամավոր լինելն է
Ընտրություններին մասնակցելն այս պահին ինձ համար ամենաձանձրալի երևույթն է: Ազգային Ժողովում հայտնվելու որևէ նպատակ, ցանկություն չունեմ, և գործադիրում չլինելու պարագայում զբաղվելու եմ համայնքային զարգացման ծրագրերով: Այս մասին փետրվարի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ պատասխանելով Արցախում քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին հարցին:
«Այս պարագայում ամենաձանձրալին պատգամավոր լինելն է, վստահեցնում եմ ձեզ»,- ասել է նախարարը:
Նա կարևորել է համայնքների ինքնաբավությունը բարձրացնելը, որովհետև դա պաշտպանության, անվտանգության անխուսափելի բաղադրիչ է: