Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխոսություն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխոսություն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը՝ ըստ 44-օրյա պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի պատմվածքերի:
Ներկայացման առաջնախաղը Երևանում տեղի է ունեցել 1 տարի առաջ: Այն ներկայացնում է «Մետրո» թատրոն ստուդիան՝ Էդգար Մեհրաբյանի բեմադրմամբ:
Ներկայացման ռեժիսոր էդգար Մեհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատկապես Արցախում կարիք կա ներկայացնելու այս բեմականացումը, որովհետև ստեղծված իրավիճակում բոլորս ունենք այս խոսքերի կարիքը, որը հնչում է բեմից:

«Մեր առաջ խնդիր էինք դրել Վարդանի պատմությունները ներկայացնելու: Առանձնապես չէինք մտածել՝ ինչպես դրանք բեմադրենք: Խնդիրը Վարդանի փիլիսոփայությունը բեմից փոխանցելն էր լայն հասարակությանը՝ ելնելով իր աշխարհայացքից, կյանքի ու մահվան մասին ընկալումներից»,-ասել է է. Մեհրաբյանը:
«Սա գրածիս վերջն է, բայց նոր կյանքիս սկիզբը…». գրել է Վարդան Ամալյանը, իսկ Էդգար Մեհրաբյանն էլ նշում է, որ մահը վերջը չէ, այլ ինչ-որ վիճակի փոփոխություն, որը դեպի հոգևոր կետի է տանում, որպեսզի այս նյութապաշտ աշխարհից մի վայրկյան շեղվենք ու հայացքներս ուղղենք դեպի վեր, դեպի հոգևոր դաշտ:
«Ըստ այդմ՝ ներկայացման մեջ օգտագործել ենք նաև նարեկացու մտքերից, ով դարձյալ ապահովում է մարդկանց կապը տիեզերքի՝ հավերժության հետ: Մեր բոլոր փորձությունների պատճառն այդ կապի խզումն է», — նշում է նա:
Ռեժիսորի կարծիքով՝ վերքերը մեզ չպետք է ցավեցնեն ու այնպես անեն, որ մենք ծնկենք, այլ հակառակը՝ պետք է կարողանանք կանգնել ու ամեն մեկս մեր տեղում ճիշտ ապրել:
Առաջնախաղին ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ կառավարության անդամներ, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ՀՅԴ և ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինվորականներ, հոգևորակկաններ, արվեստասերներ:



Ներկայացման սկզբին ելույթի խոսքով հանդես եկան պատմաբան, ազգագրագետ, դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյանն ու Տեր Ներսես քահանա Ասրյանը:
Լ. Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ ներկայացման արցախյան առաջնախաղի բեմականացման օրը համընկել է Դավիթ ամալյանի ծննդյան օրվա հետ, որով նա ուզում է ասել, որ չնայած ծանր վերքերին մենք պետք է նորից վեր հառնենք և նորից տեսնենք այն ապագայի տեսլականը որը պետք է ունենա մեր ժողովուրդը:

Նա շնորհավորեց Դ.Ամալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթելով ուժ և կորով, նշելով, որ չնայած ծանր ճակատագրին, նա կարողացավ իր մեջ ուժ գտնել և հաղթահարել այդ ամեն ինչը, այսինքն մշակույթով պայքարել վերոնշյալ ապագայի տեսլականի համար:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի նահատակ տղաների անմար հիշատակը, իսկ ապա Տեր Ներսես քահանա Ասրյանի հետ աղոթեցին:

Նա իր խոսքում նշեց, որ աղոթում է, որպեսզի աստված միշտ լուսավոր ու պայծառ պահի մեր բոլոր նահատակների անմար հիշատակը, արպեսզի սուրբ հոգուց մխիթարություն բերեն մեր որդեկորույս ծնողներին:

Բեմականացումից նկարները ստորև՝














