Վանքում ՀՅԴ պատանեկան միությունը թատերական ներկայացում է բեմադրել
Գլխավոր » Լրահոս » Վանքում ՀՅԴ պատանեկան միությունը թատերական ներկայացում է բեմադրել

Վանքում ՀՅԴ պատանեկան միությունը թատերական ներկայացում է բեմադրել

Վանքում ՀՅԴ պատանեկան միությունը թատերական ներկայացում է բեմադրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես նշվում է.

«ՀՅԴ Արցախի պատանեկան միության Վանքի ընկերները կազմակերպել էին հետաքրքիր բեմականացում, որին հրավիրված էին նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ընկերները:

Երկու միությունների անդամները նախ այցելել են Գանձասարի վանական համալիր, որտեղ ներկա են գտնվել մատուցվող պատարագին:

Այնուհետև պատանեկան միության անդամները հանդես են եկել բեմականացմամբ, արտասանությամբ, երգ ու պարով, որն ավարտվել է խրախճանքով»:

1