«Նվիրի՛ր ուրախ Ամանոր Արցախի փոքրիկներին»․ ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությունը
ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկել է «Նվիրի՛ր ուրախ Ամանոր Արցախի փոքրիկներին» ծրագիրը։ ՀՅԴ ԱԵՄ-ը ԱՀ սահմանամերձ համայնքների երեխանների համար իրականացնում է ամանորյա նվերների հավաքագրում՝ նպատակ ունենալով մանուկներին հետաքրքիր եւ երջանիկ օր պարգեւելու համար։ Այս մասին «Ապառաժ»-ին տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչությունից։
Ծրագրին կարող են մասնակից դառնալ բոլորը՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։
Արցախի բնակիչները կարող են իրենց պատրաստած նվերները թողնել ՀՅԴ ԱԵՄ գրասենյակում (ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 17), աշխատանքային օրերին ժամը 10։00֊ից մինչև 19։00։
Հայաստանից և սփյուռքից փոխանցումներ կատարելու համար ցանկացողները պետք է գրեն ՀՅԴ ԱԵՄ-ի ֆեյսբուքյան էջին կամ hyd.youth.artsakh@gmail.com հասցեին։
Նվերների հետ հնարավոր է ուղարկել նաև շնորհավորական բացիկներ և կոնտակտային տվյալներ` երեխաների հետ անձնական կապ հաստատելու համար։
Փոխանցումներ կատարելու և լրացուցիչ այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․ +374 47 943 843, +374 98 201 263