90 տարեկանում մահացել է Արա Գյուլերը

Ստամբուլում հոկտեմբերի 17-ի երեկոյան 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը (1928-2018թթ․)։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։ Նա հայտնի էր «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով:
Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ մահացել է սրտային անբավարարությունից։
Գյուլերը կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նկարել է համաշխարհային պատմության հայտնի դեմքերին՝ Ուինսթոն Չերչիլին, Առնոլդ Թոյնբիին, Բերթրանդ Ռասելին, Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Սոֆի Լորենին եւ այլոց: Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։