80 մարդ է զոհվել Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանի հրթիռակոծման հետեւանքով
Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ է դարձել 80 մարդ: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ իրանական կողմի արձակած հրթիռներն ընկել են Իրաքում Այն Էլ Ասադ ավիաբազայի այն մասում, որտեղ ամերիկացի զինծառայողներ չկային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: