Ադրբեջանը Ստեփանակերտի բնակչության ուղղությամբ կիրառել է «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը Ստեփանակերտի բնակչության ուղղությամբ կիրառել է «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ

Ադրբեջանը Ստեփանակերտի բնակչության ուղղությամբ կիրառել է «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ, իսկ 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

1