Պարոն վարչապետ դուք սխալվում եք․ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստը խորհուրդ է տալիս էժանագին քարոզչությամբ չզբաղվել
Գլխավոր » Երիտասարդական » Պարոն վարչապետ դուք սխալվում եք․ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստը խորհուրդ է տալիս էժանագին քարոզչությամբ չզբաղվել

Պարոն վարչապետ դուք սխալվում եք․ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստը խորհուրդ է տալիս էժանագին քարոզչությամբ չզբաղվել

Երկրի ղեկավարին ոչ հարիր էժանագին քարոզչության փոխարեն՝ գործով զբաղվեք`ըստ Yerkir.am-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն է արձագանքել ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստ Գոռ Սարգսյանը․

“Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԿԳՄՍ դիմաց ցույց անողները նախկին կոռումպացված ռեժիմից են։ Անկեղծ ասած սկզբից ժպտացի, հետո ընկա մտածմունքների մեջ. մեր երկրի փաստացի ղեկավարը բացահայտ իրականությանը չհամապատասխանող բան է ասում իմ և իմ ընկերների մասին։ Սա այն դեպքում, երբ ինքն անձամբ եկավ, հանդիպեց և մտքեր փոխանակեց մեզ հետ։ Պարոն վարչապետ դուք սխալվում եք (սուբորդինացիան պահելու պատճառով է, որ ավելի կոպիտ չեմ արտահայտվում) և անկախ այն բանից՝ դուք ինչ կասեք, մենք չենք փոխում մեր տեսակետը և ասում ենք, որ Հայաստանում լինելու է ազգային, հայկական և առաջադեմ կրթական համակարգ։ Դուք չեք զբաղվում այս կարևորագույն հարցով, ունեք ապազգային նախարար, որի գործունեության արդյունքում մարդիկ փողոց դուրս եկան։
Հ. Գ. Իսկ Դաշնակցության մասին ձեզ մեր հանդիպման ժամանակ ասացի. չկա դրսի և ներսի Դաշնակցություն։ Երկրի ղեկավարին ոչ հարիր էժանագին քարոզչության փոխարեն՝ գործով զբաղվեք”,-գրել է նա։

yerkir.am

1