Կայացել է «Խրիմյան հայրիկ» մոնոներկայացումը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է «Խրիմյան հայրիկ» մոնոներկայացումը

Կայացել է «Խրիմյան հայրիկ» մոնոներկայացումը

Հուլիսի 29-ին Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ բեմադրիչ, թատերագիր, դերասան եւ հռետոր Հրանտ Մարգարյանի «Խրիմյան հայրիկ» մոնոներկայացումը։

Միջոցառումը կայացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը,  ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, հրավիրյալներ եւ Արցախի թատերասեր քաղաքացիները:

Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ապառաժ»- ին` շուտով:
 
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի:
1