4 տարի առաջ այս օրը Վարնկաթաղի պաշտպանության համար ընկան 24 հերոսներ
Գլխավոր » Հասարակական » 4 տարի առաջ այս օրը Վարնկաթաղի պաշտպանության համար ընկան 24 հերոսներ

4 տարի առաջ այս օրը Վարնկաթաղի պաշտպանության համար ընկան 24 հերոսներ

44-օրյա պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը մեկը մյուսի հետևից մեկնեցին Արցախ և մարտական առաջադրանք ստացան՝ պաշտպանել նրա հյուսիսային սահմանների համապատասխան հատվածները:

Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերի ազատամարտիկներին բախտ էր վիճակվել իրենց վրա վերցնել Վարնկաթաղի գրավման առաջին հուժկու հարվածները:

Ռազմավարական նշանակության բարձունքի պաշպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամու ուղղությամբ ձեռնարկված հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝ Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար) Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Գոռ Սարգսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ) Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ) Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

1