4 տարի առաջ այս օրը Մարտունու պաշտպանության ժամանակ զոհվել են 7 հրետանավորներ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » 4 տարի առաջ այս օրը Մարտունու պաշտպանության ժամանակ զոհվել են 7 հրետանավորներ

4 տարի առաջ այս օրը Մարտունու պաշտպանության ժամանակ զոհվել են 7 հրետանավորներ

Հոկտեմբերի 31-ը Մարտունու պաշտպանության ողբերգական էջերից մեկն է: 2020թ․ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի մոտ թշնամու ԱԹՍ-ի հարվածից զոհվել են 7 հրետանավորներ՝ Արսեն Դադամյանը, (1981թ․) Ապավեն Բարսեղյանը (1983թ․), Արտակ Իշխանյանը (1993թ․), Միքայել Արզումանյանը (1996թ․), Գրիշա Գասպարյանը (1998թ․) Վազգեն Աբրահամյանը (1998թ․) և Նիկոլայ Նիկողոսյանը (2000թ․)։

44-օրյա պատերազմից հետո նախկին մարտական դիրքի այս հատվածը դարձել էր սրբատեղի, զոհերի հարազատներն ու ընկերները տարածքը բարեկարգել էին, ծառ ու ծաղիկ աճեցրել, խաչքար-հուշաքար կանգնեցրել։ Նախկինում ամայի ու անխնամ այս վայրն ամեն օր այցելուներ էր ունենում։ Արցախի հայաթափումից հետո հարազատներն ու ընկերներն արդեն չեն կարող նահատակության վայրն այցելել, այսօր արդեն նրանց գերեզմաններին են հարգանքի տուրք մատուցում։ Փառք ու պատիվ Արցախի համար նահատակված մեր բոլոր հերոսներին։

Արտակ Իշխանյան (1993-2020թթ․․)

Ապավեն Բարսեղյան (1983-2020թթ․․)

Արսեն Դադամյան (1981-2020թթ․․)

Գրիշա Գասպարյան (1998-2020թթ․․)

1