4 տարի առաջ այս օրը Արտակը երդվեց կյանքի գնով պաշտպանել հայրենիքը
ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության ընկերները հիշել են, որ Արտակ Իշխանյանը 2016թ. դեկտեմբերի 26-ին համալրել է ՀՅ Դաշնակցության շարքերը.
«4 տարի առաջ հենց այս օրը մեր անձնվեր ընկերը համալրեց Դաշնակցության շարքերը։
Դաշնակցության պատանեկան, երիտասարդական միությունների դպրոցով անցած Արտակի հոգում յուրահատուկ արձագանք էին գտնում մեր հերոսների մասին պատմությունները, նրանց սխրագործությունները։
Դաստիարակվելով այդ պատմություններով` դարձավ նորօրյա հերոսներից մեկը։
Չանմահանալով էլ նա կարող էր անձնազոհության, ընկերասիրության, նվիրվածության ու հայրենասիրության կենդանի օրինակ լինե»։
Արտակ Իշխանյանը անդամակցել է ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միությանը, մի քանի անգամ նշանակվել ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ անդամ, իսկ վերջին շրջանում զբաղվում էր Արցախում ՀՄԸՄ կառույցի արմատավորման հարցերով՝ լինելով ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ:
Նա զոհվել է 2020թ. հոկտեմբերի 31-ին՝ Արցախի Մարտունի քաղաքի մոտակայքում: Մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին: