34 տարի առաջ՝ այս օրը վերահսկողության տակ առնվեց ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի 81-րդ օպերատիվ զորամասը
34 տարի առաջ՝ այս օրը (1991թ. դեկտեմբերի 25-ին), Ստեփանակերտում ձևավորված ընդհատակյա կամավորական խմբերի հանդուգն գործողության արդյունքում վերահսկողության տակ առնվեց մայրաքաղաքի մանկավարժական ինստիտուտի մասնաշենքի հարակից տարածքում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի 81-րդ օպերատիվ զորամասը: Հայ կտրիճներին հաջողվեց առգրավել 2 միավոր դեսանտի մարտական մեքենա («БМД»), շուրջ 8 միավոր հետախույզի մարտական տեխնիկա («БТР»), մոտ 800 հատ ինքնաձիգ, գնդացիր, ատրճանակ և որոշ քանակությամբ հրաձգային զինամթերք: Դա խորհրդային զորային կազմավորման դեմ ինքնապաշտպանական ուժերի կողմից ձեռնարկված առաջին համարձակ գործողությունն էր, որը պսակվեց հաջողությամբ…
