3 հայ շախմատիստ՝ աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը, որում երեք հայ շախմատիստ է ընդգրկվել:
Ցանկի 10-րդ հորիզոնականում հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը:
Ցանկում տեղ են գտել նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական) և Հրանտ Մելքոնյանը (93-րդ հորիզոնական):
Առաջին տեղը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը: