27 բնակարան և դպրոց կկառուցվի Շահումյանում և Քաշաթաղում
Գլխավոր » Լրահոս » 27 բնակարան և դպրոց կկառուցվի Շահումյանում և Քաշաթաղում

27 բնակարան և դպրոց կկառուցվի Շահումյանում և Քաշաթաղում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh RootsInvestment – ARI»)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին: Քննարկվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս») տասներկու և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս») տասնհինգ տներ կառուցելու ծրագրին առնչվող հարցեր։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն շահագործման մինչև տարեվերջ

Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի կառավարության անունից «Արի» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր՝ ազդարարելով Աղավնո համայնքում դպրոցական շենքի շինարարության մեկնարկը:

Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերության աջակցությունը Արցախում վերաբնակեցման գործընթացին՝ ընդգծելով Սփյուռքի հետ փոխշահավետ ծրագրերի հետևողական իրագործումն ու ընդլայնումը:

1