24213. Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Վերջին 9 ամիսների ընթացքում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է` դառնալով 24213 որը 18%-ով ավել է 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Անդրադարնալով զբոսաշրջության ոլորտում վորջին 3 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին, Լ.Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային հարթակում Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է տարբեր ցուցահանդեսներում, «Տուրիստ Բուս» զբոսաշրջային ուղեւորությունների նախագիծն է իրականացվել 2-րդ անգամ, կազմակերպվել են դասընթաց-սեմինարներ հյուրատնային բիզնեսի զարգացման հեռանկարով, իրականացվել է հուշարձանների մոնիտորինգ, մաքրման աշխատանքներ են տարվել մի շարք պատմական հուշարձանների տարածքներում: