2020թ. Քաշաթաղի շրջանում մոտ 30 բնակելի տուն կկառուցվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 2020թ. Քաշաթաղի շրջանում մոտ 30 բնակելի տուն կկառուցվի

2020թ. Քաշաթաղի շրջանում մոտ 30 բնակելի տուն կկառուցվի

Քաշաթաղի շրջանում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար ԱՀ կառավարության հատկացումներով և շրջվարչակազմի կողմից այս տարի մոտ 30 բնակելի տուն կկառուցվի։ Այդ նպատակով շրջանի համայնքապետարանները տարածքներ են տրամադրում։ Կարևոր է նաև լուծել բնակելի տները խմելու ջրով ապահովելու և ջրահեռացման հարցը։ Մինչ տներ կառուցելը՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ենթակայությամբ գործող «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ աշխատակիցները տեղերում կատարում են ուսումնասիրություններ՝ հատկապես որտեղ կառուցվեն կոյուղիները։ Աղավնոյի հովտի Միրիկ և Հակ համայնքներում նույնպես նախատեսած է նշված ծրագրով տներ կառուցել։
Միրիկի գյուղական համայնքի 5 բազմազավակ ընտանիքներից երեքն արդեն ապահովված են տներով,իսկ 2 ընտանիքի համար կառուցվող տների տեղը հատկացվել է:
Հակի գյուղական համայնքում ընդհանուր կա 27 ընտանիք՝ 100 բնակչով։ Համայնքում բնակվում է 5 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկի համար բնակելի տունն արդեն կառուցվել է։ Նշված ծրագրով կկառուցվի 1 տուն, որի համար տարածք հատկացվել է։ «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից գյուղում կառուցվել են դպրոց, որտեղ այժմ սովորում են 29 աշակերտ, համայնքապետարան և մեկ բնակելի տուն։ Հիմնադրամը հատկացրել է նաև ռետինե խողովակներ՝ գյուղի խմելու ջրի հարցը կարգավորելու նպատակով, իրականացրել այլ բարեգործական ծրագրեր։

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմ

1