2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը
Գլխավոր » Լրահոս » 2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը

2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը

Աղյուսակ 1․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-սեպտեմբեր

ՑուվանիշՊլանավորված (միլիարդ դրամ)Փաստացի (տոկոս)
Ընդամնեը եկամուտներ1 218,788,2
Ընդամենը ծախսեր1 371,889,6
Կապիտալ ծախսեր227,448,0
Դեֆիցիտ153,1101,1
Պահուստային միջոցներ3,70

Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես՝

2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են, համապատասխանաբար, 11,8 և 10,4 տոկոսներով։

Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային և տնտեսական աճի խթանիչ կարևոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ 2020թ․ հունվար-սեպտեմբերին այս ծախսերի թերակատարման ցուցանիշին համարժեք ցուցանիշ արձանագրվել է նաև 2018-2019թթ․։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։

Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։

Աղյուսակ 2 Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ հունվար-դեկտեմբեր

ՑուվանիշՊլանավորված (միլիարդ դրամ)Փաստացի (տոկոս)
Ընդամենը եկամուտներ1 69591
Հարկային եկամուտներ1 60284,3
Ընդամենը ծախսեր1 856102,1
Կապիտալ ծախսեր115,3159
Պարգևավճարներ11,696
Դեֆիցիտ160209

Աղյուսակ 2-ում երևում է 2020թ․ ամբողջական պատկերը։ Մասնավորապես․

2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով։ Սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։

Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենըավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով։ Աճի հիմնական ուղղություններն են․

—          պատերազմի հետևանքով 67,2 միլիարդ դրամի լրացուցիչ կապիտալ ծախսեր, այդ թվում՝ պաշտպանական ծախսեր ՊՆ-ի կողմից (+59,5 միլիարդ դրամ), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Մ-2 մայրուղու հիմնանորոգում (+4,5 միլիարդ սրամ), ԲՏԱ նախարարության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ձեռք բերում (+3,2 միլիարդ դրամ),

—          COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական լրացուցիչ ծախսերը (+2 միլիարդ դրամ),

—          այլ ճանապարհների հիմնանորոգում (+1,3 միլիարդ դրամ),

—          ՊԵԿ-ի շենքային պայմանների բարելավում (500 միլիոն դրամ)։

Պլանավորված պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ՝ 96 տոկոսով, 11,1 միլիարդ դրամի չափով։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 2,1 անգամ կամ 174 միլիարդ դրամով։

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերիհամակարգող

1