Նախատեսվում է իտալացի լեռնագնացների այց Արցախ
Գլխավոր » Լրահոս » Նախատեսվում է իտալացի լեռնագնացների այց Արցախ

Նախատեսվում է իտալացի լեռնագնացների այց Արցախ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Ամերիկայի CIN «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի փոխնախագահ Շվոն Նաշ Մարշալին և «Քրիստոնյաները կարիքի մեջ» Արցախի համակարգող Գայանե Գրիգորյանին:
Քննարկվել են համագործակցության հեռանկարներ ու արդեն հստակ նախագծեր:

CIN հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ 2020 թվականի գարնանը նախատեսվում է իտալացի լեռնագնացների այց Արցախ, որի նպատակն է ստեղծել 12 հոգուց բաղկացած լեռնագնացների միջազգային ասոցիացիա։
Նախատեսվում է նաև Արցախի պարի պետական համույթի համերգային շրջագայություն Իտալիայում, որը կկայանա հանրահայտ հայազգի գրող Անտոնիա Արսլանին նվիրված մշակութային երեկոյի շրջանակում:
Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունեց հիմնադրամի գործունեությունն Արցախում և պատրաստակամություն հայտնեց նպաստելու նախագծերի իրականացմանը:

ԱՀ ՄԵՀԶ նախարարություն

1