2014-2015 թվականներին ադրբեջանական գյուղերի բնակիչները սպիտակ դրոշ էին բարձրացնում և խաղաղություն ուզում․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Տավուշում բնակիչների հետ զրույցում խոսեց երկրի առջև ծառացած խնդիրներից։
«Լավ հիշում եմ՝ դեռ 2014-2015 թվականներին, որ ադրբեջանական գյուղերը էս կողմերում սպիտակ դրոշ էին բարձրացնում և խաղաղություն էին ուզում, վերջում բերեցին, հասցրին նրան, որ իրենց ասած խաղաղությունը կապ չունի խաղաղության հետ, որ ասում են խաղաղություն՝ անվտանգ Հայաստան չի լինելու, թշնամին նորից շարունակելու է նույն ձև գնդակոծել, նույն ձև զոհեր ենք ունենալու, և ՀՀ-ից կրկին տարածքներ է օկուպացվելու։ 2 տարի է՝ նույնն ենք ասում, որ էս իշխանությունը ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէ թշնամու հետ արժանապատիվ խոսել»։
Պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ որպես հայ մարդ՝ տեսնելով՝ ինչպես է Պրահայում մեր երկիրը ներկայացնողը զրուցում Ալիևի և Էրդողանի հետ, ուղղակի գետինն է մտնում․
«Մի տարի է՝ Փաշինյանը սկսել է այն թեզերը պտտեցնել, ինչն ադրբեջանցիները տարիներով ասում էին։ Այսօրվա իշխանության եկածները, որ ընդդիմություն էլ չէին, հասարակական կազմակերպություն էլ չէին, խոսում էին, որ Արցախից պրծնենք, մենք խաղաղ կապրենք, վերջում եկավ հասավ մի բանի, որ կյանքում որևէ հայ մարդ չէր պատկերացնի, որ Ջերմուկից մարդիկ կփախչեն, 2 ամիս առաջ Նիկոլը հանգստանում էր Ջերմուկում. Ջերմուկը տուրիստական քաղաք էր, այսօր անմարդաբնակ քաղաք է։ Սեպտեմբերին գնացինք Ջերմուկ, մեզ ուղղակի չթողեցին քաղաք մտնել, պոստը դրած է, ասում են՝ ուղղակի ռազմական գործողություններ են։ Մենք, որ ասում ենք իշխանության հեռացում, դա որևէ մեկի աթոռին նստեցնելը չէ»։
ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ միակ բանը, որ իշխանությունը հաջողում է, դա քարզչությունն է։
yerkir.am