1991-ի այս օրը Հասանաբադում ընկան Վարդանը, Գագիկը եւ Վաչեն

Շուշիի հատուկ գումարտակի մարտիկներ Վարդան Բախշյանը, Գագիկ Գրիգորյանը եւ Վաչե Ռոստոմյանը 22 տարի առաջ այս օրը` 1991-ի դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում ուժերի անհավասարության պատճառով ընկան շրջափակման մեջ եւ զոհվեցին:
1992-ին զոհվեց նաեւ նրանց մարտական ընկերը` Արթուր Ղարիբյանը: Այսօր լրանում է Արթուրի ծննդյան 46-ամյակը:
Ճիշտ է՝ Արթուրին, Վարդանին, Գագիկին, Վաչեին Եռաբլուր պանթեոնում հիշեցին միայն նրանց մարտական ընկերներն ու հարազատները, բայց շատ ու շատ երիտասարդներ նրանց անցած ուղին արժեվորելու ու նրանց առջեւ խոնարհվելու մի այլ ձեւ էին գտել այսօր՝ իրենց Ֆեյսբուքյան էջերին տեղադրելով այս հերոսների նկարները:
Մանրամասները՝ տեսանյութում