1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների պատմական նստաշրջանը
Գլխավոր » Լրահոս » 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների պատմական նստաշրջանը

1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների պատմական նստաշրջանը

Պատմության այս օրը. պատմաբան Տարոն Հակոբյանի գրառումը․

37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ պատմական նստաշրջանը: Որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:


Ի պատասխան արցախահայության արդարացի և իրավական որոշմանը՝ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում 1988 թ․ փետրվարից սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը։ Ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող քաղաքում 1988 թ․ փետրվարի 27-29-ը ոչնչացվում էր հայ բնակչությունը՝ բացառապես ազգային պատկանելիության համար։


Սումգայիթյան ջարդերը չարժանացան համարժեք քաղաքական և իրավական գնահատականի, ինչը նպաստեց Ադրբեջանում հակահայկական բռնությունների հետագա ծավալմանը և նոր ջարդերի իրականացմանը։

1