1988-ի փետրվար․ 38 տարի առաջ սկսվեց Արցախյան Շարժումը
Գլխավոր » Լրահոս » 1988-ի փետրվար․ 38 տարի առաջ սկսվեց Արցախյան Շարժումը

1988-ի փետրվար․ 38 տարի առաջ սկսվեց Արցախյան Շարժումը

Միաժամանակ նախօրեին՝ 1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։ 

Հասարակությունը պաստառներով քայլում էր փողոցներով՝ վանկարկելով «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի- ա- ցում»: Կարճ ժամկետում հանրահավաքների ալիքը շրջաններից հասավ մայրաքաղաք Ստեփանակերտ: Փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել  Ղարաբաղը Հայաստանին միավորելու միջնորդությամբ Մոսկվային դիմելու համար, առաջին խոշոր հանրահավաքն են անցկացնում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը։ Հանրահավաքին մասնակցում է շուրջ 8000 մարդ։ 

1