1976թ. մայիսի 28. Ռումբի պայթյուններ թուրքական դեսպանատանը և բանկում
Գլխավոր » Գաղափարական » 1976թ. մայիսի 28. Ռումբի պայթյուններ թուրքական դեսպանատանը և բանկում

1976թ. մայիսի 28. Ռումբի պայթյուններ թուրքական դեսպանատանը և բանկում

Եվրոպական երկրների ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վրա սևեռելու համար «Հ.Ց.Ա.Մ.»-ի մարտիկները 1976թ. մայիսի 28-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի կենտրոնում գտնվող թուրքական դեսպանատանը և բանկում իրականացնում են պայթյուններ:

«Ռումբի պայթյուն թուրքական դեսպանատանը»,- այս վերնագրով հոդված է հրապարակվել «Ալիք» թերթում՝ 1976 թվականի մայիսի 30-ին, «Ռոյթր» գործակալության հրապարակած նյութի հիման վրա:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.

«Շվեցարիայի ոստիկանությունը հայտարարեց, որ անցյալ գիշեր 12 րոպեի մեջ 2 ռումբեր են պայթել Ցյուրիխի թուրքական բանկում և դեսպանատանը, որոնք նյութական մեծ վնասներ են հասցրել, սակայն զոհեր չկան:

Առաջին ռումբը պայթել է երեկոյան՝ ժամը՝ 10:30-ին, թուրքական «Վարկային դրամատանը» և երկրորդ ռումբը՝ մոտակա տարածքում գտնվող դեսպանատանը:

Երկու պայթյուններն էլ տեղի են ունեցել աշխատանքային ժամերից հետո, ուստի մարդկային զոհեր չկան»:

1