1918-ի հաղթանակները կերտողների օրինակով մենք պետք է վճռական լինենք այսօր. «Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղերձը
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով մենք պետք է վճռական լինենք այսօր. «Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղերձը

1918-ի հաղթանակները կերտողների օրինակով մենք պետք է վճռական լինենք այսօր. «Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղերձը

«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսյան հերոսամարտերի առթիվ.

Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիներ, Սփյուռքի եղբայրներ և քույրեր Այսօր՝ Մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնվելիս լինենք, մեր Եռագույնն ենք բարձրացնում և ամենից առաջ գլուխ խոնարհում՝ հարգելով 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայի մատույցներում մեր ժողովրդի գոյության իրավունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դեմ կենաց-մահու կռվի ելած և անուրանալի հաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսավոր հիշատակը: Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տևած համառ մարտերում, զինվորագրված հայությունը ջարդեց ու պարտության մատնեց թուրքական բանակներին: Հաղթեցինք անհավասար կռիվներում ու հաղթանակով հավաստեցինք մեր ոչ միայն գոյության, այլև՝ պետականության իրավունքը: Այսօր 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով, մենք պետք է վճռական լինենք՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի հետագա գոյության իրավունքի և վերընձյուղման: Թշնամու գործակատարները կտապալվե՛ն: Իսկ մենք կշարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր հաղթանակներով ու նոր վերելքով: Շնորհավոր Մայիս 28, շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը:

1