150 արցախցի երեխաներ Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորությամբ հանգստանում են Վանաձորում
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանավորությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում ավելի քան 150 արցախցի երեխաներ ամառային հանգիստն են անցկացնում: «Կատմանդու» Հոգևոր-մշակութային և սպորտային ուղղվածություն ունեցող ճամբարը Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գործել է 2014թ․-ից։
Ճամբարականները հաճախ են հանդիպում ու զրուցում թեմի հոգևորականների հետ, միասին վոլեյբոլ ու շախմատ են խաղում:
Ճամբարը ևս մեկ հնարավորություն է արցախցի երեխաներին միավորելու և իրար հետ ժամանակ անցկացնելու համար: