1 մլն դրամ՝ գրադարանները ժամանակակից գրականությամբ համալրելու համար

Գրադարանային գործի զարգացման ծրագրի համար բյուջեով նախատեսվել է 1 մլն դրամ: Այս մասին նոյեմբերի 27-ին 2020թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումների ժամանակ նշել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Առաջին անգամ բյուջեով 1 մլն դրամ է հատկացվելու ոչ միայն հանրապետական, այլ նաև մանկական գրադարանը ժամանակակից գրանականությամբ քիչ թե շատ ապահովելու համար»,- ավելացրել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Գրադարանների գծով 2020թ. համար նախատեսված միջոցները ուղղվելու են մայրաքաղաքի 2 և շրջկենտրոնների 6 գրադարանների գործունեության ապահովմանը:
Նախարարի խոսքով՝ գրադարանների ոլորտում 2020թ. ծրագրերը նպատակաուղղված կլինեն գրադարանային հավաքածուների համալրմանն ու պահպանությանը, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմանը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, գրադարանները որպես կրթական, գիտական, տեղեկատվական, մշակութային կենտրոնների իրացմանը, գրադարանային աշխատողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների կատարելագործմանը: