Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն
Գլխավոր » Հասարակական » Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն

Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Պարո՛ն նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ մաղթելով երջանկություն և առաջընթաց:

Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-րդ տարեդարձը, և ես գիտակցում եմ այն ճանապարհը, հաճախ դժվար, որ անցել է հայ ժողովուրդը կայուն, ժողովրդավարական և բարգավաճ պետություն կառուցելու համար: Ես մաղթում եմ, որ գալիք տարիները թույլ տան ավելի խորացնել այս ճանապարհին ձեռք բերված արդյունքները:

Կցանկանայի Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին` ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում օգնելու համար: Այս առումով, ես հատկապես ուրախ եմ Հայաստանի և Եվրոպական միության միջև շրջանակային համաձայնագրի մոտալուտ ստորագրման համար, որը Ֆրանսիան կոչ էր անում:

Թույլ տվեք վերջապես հաստատել իմ հանձնառությունն առ այն, որ Ֆրանսիան ամբողջությամբ ստանձնում է Մինսկի խմբի համանախագահի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կայուն և բանակցված լուծում գտնելու համար:

Ընդունեք, խնդրեմ, պարո՛ն նախագահ, իմ խորը հարգանքի հավաստիքը»:

1