Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը

Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը

Ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը ներկա է լինելու Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի ադամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից:

Միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ այս տարի միջոցառումը առաջին անգամ պաշտոնական բնույթ կկրի, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր է նշանակվել:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Մուրադ Փափազյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կոմիտասի արձանի մոտ միջոցառումից հետո նախատեսում ենք քայլերթ դեպի Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատուն:

Նա նաև ասել էր, որ այդ միջոցառման ժամանակ ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկի Փարիզի աստվածամոր տաճարի վերականգնման օժանդակության հարցը:

Ֆրանսիայի վարչապետը ներկա կլինի Ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառմանը և ելույթ կունենա կառավարության անունից

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող Մուրադ Ֆրանկ Փափազյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է հղել հայ համայնքին` մասնակցել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին: Նա նաև հայտնել է, որ դրանց մասնակցելու է Ֆրանսիայի վարչապետը:

«Ապրիլի 24-ին ես կլինեմ այնտեղ: Նա կլինի այնտեղ: Իսկ դո՞ւք: Լինենք բազմաշատ:

2019-ի ապրիլի 24-ին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը ներկա կլինի ու ելույթ կունենա Ֆրանսիայի կառավարության անունից Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրվա կապակցությամբ:

Եկեք բազմաշատ լինենք` 17:30-ից Փարիզում` Կոմիտասի հուշարձանի մոտ: Այնուհետև կքայլենք դեպի Թուրքիայի դեսպանատուն, որպեսզի հստակորեն և վճռականորեն ներկայացնենք մեր պահանջները: Սա այն պահն է, որ պետք է լինենք միասնական ու միաձայն:

Ապրիլի 24-ին ես կլինեմ այնտեղ: Նա կլինի այնտեղ: Իսկ դո՞ւք»,- գրել է Փափազյանը:

yerkir.am

1