Օգոստոսի 15-ը Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օրն էր
23 տարի առաջ, օգոստոսի 15-ի լուսաբացին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ: Այդ օրերին վճռականությամբ լի էին պաշտպանական շրջանի մարտիկներն ու հրամանատարները:
Օգոստոսի 15-ի տարած հաղթանակի շնորհիվ ինքնապաշտպանական ջոկատները միավորվեցին և մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվեց առաջին պաշտպանական շրջանը:
Առաջին պաշտպանական շրջանը ղեկավարեց և համակարգեց հրամանատար, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանն ու շտաբի պետ Արմեն Աբրահամյանը: