Քննարկվել են երիտասարդական դաշտի ակտիվացման ուղիները
Գլխավոր » Երիտասարդական » Քննարկվել են երիտասարդական դաշտի ակտիվացման ուղիները

Քննարկվել են երիտասարդական դաշտի ակտիվացման ուղիները

Հունիսի 18-ին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը բաց հանդիպում-զրույց է ունեցել հասարակական կազմակերպությունների ու ակտիվ երիտասարդների հետ։

Ստեփանակերտի Վ․Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում ծավալվել է բաց և անմիջական քննարկում՝ երիտասարդական դաշտի ակտիվացման ուղիների թեմայով:

Երիտասարդների հետ նախարարը քննարկել է քաղաքացիական իրավագիտակցության բարձրացման, երիտասարդների ժամանցի ապահովման, ծագած խնդիրները միահամուռ ջանքերով լուծելու և այլ հարցեր:

1