Քննարկվել են Արցախում սպորտային զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Գլխավոր » Լրահոս » Քննարկվել են Արցախում սպորտային զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Քննարկվել են Արցախում սպորտային զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Մայիսի 22-ին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած «Badwater» ընկերության հիմնադիր Քրիս Քոստմանին և հայազգի հայտնի արշավորդուհի Թելմա Ալթունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում սպորտային զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային արշավային մրցույթներ կազմակերպելու հնարավորությունները և համագործակցության մի շարք այլ ծրագրեր: Հյուրերի կողմից բարձր են գնահատվել «Ճանապարհ թրեյլ» արահետի հնարավորությունները՝ որպես սպորտային և արկածային տուրիզմի երթուղի: 

Ձեռք են բերվել երկուստեք պայմանավորվածություններ, որոնք նպաստելու են Արցախում զբոսաշրջության, մասնավորապես սպորտային տուրիզմի հնարավորությունների իրագործմանը:

«Badwater» ընկերությունը միջազգային մասշտաբով կազմակերպում է արշավային ուլտրամարաթոններ, որոնք մեծ հեղինակություն և հետաքրքրություն են վայելում ողջ աշխարհում:

1