Քննարկումները դեռ շարունակվում են
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 3-ին հրավիրվել է ընդլայնված խորհրդակցություն, Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրակարգով: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի բոլոր շրջանների պատասխանատու ընկերներ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ եւ պետական պաշտոնյա ընկերներ: Հանդիպման ընթացքում ԿԿ-ի կողմից զեկուցվել է ԱՀ խորհրդարանական երկու ուժերի՝ «Ազատ հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև տեղի ունեցած խորհրդակցության մասին: Մասնակիցներն իրենց տեսասկետներն արտահայտեցին առաջիկայում տեղի ունենալիք նախագահի ընտրության և այդ գործընթացում Դաշնակցության դերակատարության մասին:
Մեր հարցին, թե ինչ դիրքորոշում է որդեգրել ՀՅԴ կառույցն այդ կապակցությամբ, ԿԿ-ի ներկայացուցիչ Դ. Իշխանյանը հորդորեց չշտապել, ավելացնելով՝ «քննարկումները դեռ շարունակվում են»: