Քննարկում՝ Հայոց ցեղասպանության թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարևորության հարցի շուրջ

Կալիֆորնիայի նահանգային սենատում դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում՝ Հայոց ցեղասպանության թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարևորության հարցի շուրջ:
Ինչպես նշում է Asbarez-ը, Պորտանտինոն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության մասին ճշգրիտ պատմելն անչափ կարևոր է ուսանողների կրթման համար ու կօգնի պայքարել առայսօր շարունակվող մերժողական քաղաքականության դեմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ քննարկմանը մասնակցել են Ցեղասպանության թեման ուսումնական ծրագրերում ներառելու գծով մի շարք մասնագետներ, որոնք այս հարցի առնչությամբ կարևոր տեղեկություններ են ներկայացրել նահանգային իշխանություններին:
Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը, որը երախտագիտություն է հայտել նահանգային սենատին՝ իր նախնիների պատմության ճշգրիտ ուսուցանման կազմակերպմանն ուղղված ջանքերի համար: