Քարվաճառ քաղաքում կկազմակերպվի «Մեղրի փառատոն»

Սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում կկազմակերպվի «Մեղրի փառատոն»: Նման փառատոն շրջանում առաջին անգամ է կազմակերպվում, մտահղացումը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանինն է:
Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու Շահումյանի շրջանի մեղրը, ինչպես նաև համտեսել ավանդական ճաշատեսակներն ու քաղցրեղենը: Ծրագրում ընդգրկված է նաև մշակութային մաս:
Ավելացնենք, որ փառատոնի համար կգործի անվճար տրանսպորտ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ժամը՝ 08:00-ին, 2 ավտոբուս կշարժվեն դեպի Քարվաճառ։