Ցուցահանդես՝ հաշմանդամների միջազգային օրվա առթիվ

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ այսօր Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությանը նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացվել են սահմանափակ կարողություններով անձանց բուժման գործընթացներին վերաբերող ֆոտոլուսանկարներ, ինչպես նաև կենտրոնում բուժվողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ: