Ցույցեր և զանգվածային ձերբակալություններ` Հունաստանում
Հունաստանում շարունակվում են Մակեդոնիայի հետ համաձայնագրի դեմ հանդես եկողների ցույցերը. հայտնում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը երեկ ձերբակալել է 133 մարդու և կալանավորել աջակողմյան կազմակերպություններից 10 հոգու: Դա տեղի է ունեցել ցույցերի ժամանակ և դրանից հետո` անկարգությունների ժամանակ:
Համաձայնագիրը, որի համաձայն` Մակեդոնիան փոխում է իր անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, իսկ Հունաստանը այլևս դեմ չի լինում բալկանյան հարևանի` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն, տարաձայնություններ է առաջացրել Հունաստանի բնակչության շրջանում: