Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչեր՝ Նյու Յորքի փողոցներում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչեր՝ Նյու Յորքի փողոցներում

Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչեր՝ Նյու Յորքի փողոցներում

Ապրիլի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կոչեր են հնչել Նյու Յորքի փողոցներում: Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկի կենտրոնում՝ Թայմս սքուերում, ամեն տարի տեղի ունեցող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի էլ էր բազմամարդ:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, Թայմս սքուերում էին նաեւ սենատորներ եւ կոնգրեսականներ: Այդ թվում՝ Բոբ Մենենդեսը, Չակ Շումերը եւ Ֆրենկ Փալոնը:

Ելույթ ունեցողներից Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը նշել է, որ Ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է պատժվի: Այն կոնֆլիկտ չէ, որը պետք է լուծվի, ինչպես Անկարան է ասում:

1