«Տոկիո-2020»-ի Խաղերում Հայաստանը կունենա ծանրամարտի միայն երկու ուղեգրի հնարավորություն
Գլխավոր » Լրահոս » «Տոկիո-2020»-ի Խաղերում Հայաստանը կունենա ծանրամարտի միայն երկու ուղեգրի հնարավորություն

«Տոկիո-2020»-ի Խաղերում Հայաստանը կունենա ծանրամարտի միայն երկու ուղեգրի հնարավորություն

Հայաստանը 2020 թվականի Օլիմպիական խաղերում իրավունք կունենա նվաճելու միայն երկու ուղեգիր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն` 2008-2020 թվականներին շատ  դոպինգ խախտումներ ունեցող երկրներին կտրվի միայն 2 օլիմպիական ուղեգիր (2 տղամարդկանց, 2 կանանց հավաքականներին): Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախաստանը, Ադրբեջանը, Բելառուսը: Մինչև օլիմպիական 2020 թվականը վերոնշված երկրները կզրկվեն Օլիմպիական խաղերի ուղեգրից՝ նոր խախտումներ  ունենալու դեպքում:

Դոպինգ խախտումներ հայտնաբերելու պատճառով 2017 թվականից մեկ տարի Հայաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ղազախստանի ազգային թիմերը որակազրկված են:

1