ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ,,ՀԱՄԱԶԳԱՅԻՆ,, ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԳՐԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հուլիսի 11 -ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի ու Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախաձեռնությամբ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում տեղի է ունեցել Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը, ՀՀԿՄ Արցախի հոգաբարձուների խորհուրդի անդամ, հրապարակախոս Միքայել Հաջյանը, լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գեւորգ Հաջյանը, զբոսաշրջիկներ, հյուրեր։
Բացման խոսքով հանդես է եկել Հերմինե Ավագյանը։ Նա նշել է, որ գրքի առաջին շնորհանդեսը եղել է հայաշունչ Լիբանանում եւ նվիրվել է Լիբանանի հայ կրթօջախներին։ Հերմինե Ավագյանի խոսքերով՝ տարեգիրքը նպատակ է ունեցել մշակութային կամուրջ հանդիսանալու Արցախի եւ Սփյուռքի միջեւ եւ միավորելու մեր ժողովրդին։
Միջոցառմանը հայրենաշունչ երգերով հանդես է եկել երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցը։